Archives

«Ես» նախագիծ

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ

Նախագծի տևողությունը՝ մեկ ամիս

Նախագծի իրականացման ձևաչափը՝ հեռավար-առցանց

Նպատակը՝

  • ծանոթություն սովորողների հետ
  • ընտանեկան դպրոցների ներառում

Խնդիրները՝

  • Ինքնաարտահայտվելու հնարավորություն, բանավոր խոսքի զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Teams առցանց հարթակում հաղորդակցման հմտությունների ձևավորում

Ստեղծագործությունների ցանկ՝

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը