Ամառային ուսումնական փաթեթ

Ամառային ուսումնական նախագիծ. հուլիս 1-15

Մասնակիցներ՝

Ընտանեկան դպրոցներ

Ընթացիկ նախագծեր՝

1. Ընտանեկան խոհանոցի նախագիծ

2. Ընտանեկան ռադիոթատրոնների նախագիծ

1. Ընտանեկան խոհանոցի նախագիծ, որը ներառում է 2 գործունեություն՝ մրգային-չրային և բանջարեղենային-աղցանային։

Ա. «Չրատոն» ընտանեկան նախագիծ


Սիրելի՛ սեբաստացի, ընտանիքիդ հետ միասին դիտի՛ր Ծիրանատոն տեսանյութերի փաթեթը, 
մայրիկիդ հետ ընտրի՛ր որևէ միրգ, պատրաստի՛ր և տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ չրի ընտանեկան բաղադրատոմս։ 

 Բ. Տեսանյութով ներկայացրո’ւ քո ընտանեկան ամառային խոհանոցից մրգային կամ բանջարեղենային նմանատիպ մեկ բաղադրատոմս։

 

Բանջարեղենով աղցան

2. Հեքիաթի ունկնդրում և ընտանեկան ռադիոթատրոնների ստեղծում:

 

1.Սիրելի՛ սեբաստացի, ամառային օրերին առաջարկում եմ ունկնդրել ավագ սեբաստացիների պատրաստած աուդիոհեքիաթները՝

2. Ընտանիքիդ անդամների հետ ընտրի՛ր Հ. Թումանյանի քո սիրելի հեքիաթներից մեկը և պատրաստի՛ր նմանատիպ ընտանեկան ռադիոթատրոն-ձայնագրություն:
Պատրաստած տեսանյութերը մինչև հուլիսի 15-ը ուղարկեք դասվարի էլ փոստին՝

Նախագծերի ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով