Archives

«Մուտք կրթահամալիր» առցանց և ֆիզիկական ճամբարներ

Առցանց «Մուտք»-ի ճամբար առցանց և ֆիզիկական միջավայրում

Առցանց միջավայր

Օրը՝ մայիսի 7, 8, ժամը՝ 18:00

Տևողությունը՝ 60 րոպե

Միջավայրը՝ Teams հարթակ

Մասնակիցներ՝ վեց տարեկաններ (2014 թ.), ծնողներ

Ճամբարի ղեկավարներ՝ Լիլիթ Սահակյան, Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան

Ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

Օրակարգ՝

Լուսաբանումը՝ տեսանյութով:

Տեսագրություն 1

Տեսագրություն 2

 

Մուտքի ճամբարներ՝  ֆիզիկական միջավայրում

 Ժամանակահատվածը՝ հունիսի 15, 16, օգոստոսի 18, 19, 20

Վայրը՝ Արևելյան դպրոց

Տևողությունը՝ 10:00- 12:00

Մասնակիցներ՝ վեց տարեկաններ և ծնողներ

Ճամբարի ղեկավարներ՝ Լիլիթ Սահակյան, Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան

Երաժշտության դասավանդող՝ Մարինե Ոսկանյան

Ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

Օրվա լուսաբանումը՝ բլոգներում:

 

Հունիսի 15

Սովորողների ընդունելություն, շրջայց Արևելյան դպրոց-պարտեզում

Խաղ-ծանոթացում՝ «Բարև՛, ես եմ…»

Ընդհանուր պարապմունք՝ երգերի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»։

Միասնական պար՝  «Թամզարա»

 

Հունիսի 16

10:00-10:30— Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգերի ամրապնդում՝ Մարինե Ոսկանյանի հետ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»։

10:30-11:00 — Ուրախ օտար լեզու Գայանե Փարվանյանի հետ

11:00-12:00— Ուրախ օտար լեզու Անի Մրտեյանի հետ

 

Օգոստոսի 18

9:45-10:00 Սովորողների ընդունելություն

10:00-10:30— Խաղ-ծանոթացում՝ «Բարև, ես եմ…»

10:30-11:00— Տեխնոլոգիական աշխատանք՝ նավակի պատրաստում

11:00- 11:30— Ընդհանուր պարապմունք, երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝   «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»«Ձիուկ»։

11:30-12:00— Ամառային լողափ Սյուզաննա Սարգսյանի հետ՝ «Ողջո՜ւյն, ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք

 

Օգոստոսի 19

10:00-10:30- Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝  «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»«Ձիուկ»։

10:30-11:00— Օրվա բանաստեղծություն՝ Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

11:30-12:00— Այց բրուտանոց, փառատոնային նախագիծ՝ «Իմ առաջին քանդակը»

 

Օգոստոսի 20

10:00-10:30—  Սովորողների ընդունելություն, ընդհանուր պարապմունք

Երգի ուսուցում Մարինե Ոսկանյանի հետ՝ «Արև՛, արև՛, ե՛կ ե՛կ», «Եղնիկ», «Ձիուկ»

10:30-11:00 — Ուրախ օտար լեզու՝ Անի Մրտեյանի հետ

11:00-11:30— Ազգային շարժախաղեր՝ «Մուկն ու կատուն», «Ասեղ, թել, հանգույց», «Երրորդն ավելորդ է», «Պուտ-պուտ»:

11:30-12:00-Ամառային լողափ Սյուզաննա Սարգսյանի հետ՝ «Ողջո՜ւյն, ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք

Պաղ-պաղ հյուրասիրություն

Ճամբարականին անհրաժեշտ իրեր՝

  • Ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ, ջրային ակնոց
  • Անհատական ջրի շիշ
  • Հիգիենայի պարագաներ՝ ախտահանիչ միջոց, թաց և չոր անձեռոցիկ:

Ուսումնական գործընթացում գործածվող նոթբուքներին ու նեթբուքներին ներկայացվող պահանջներ