2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն

Ողջու՛յն, սիրելի՛ սովորող…

Ես Լիլիթ Սահակյանն եմ: Սովորել և ավարտել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ 2016 թվականից աշխատում եմ կրթահամալիրում:

Մասնագիտությամբ բանասեր եմ, նաև հեռակա ասպիրանտ-հայցորդ, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության և տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող:
2020-2021 ուսումնական տարում աշխատելու եմ Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողների հետ։87636335_225498771826100_5022098464574537728_n
Սիրով սպասում եմ  բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել բաց, թափանցիկ, ազատ ու ստեղծական միջավայրում, որտեղ ոչինչ արհեստական չէ, ամեն ինչ բնական է ու անմիջական։ Եկե՛ք միասին սովորենք, խաղանք, մարզվենք, լողանք, երգենք, պարենք, քայլենք, ճամփորդենք…
19F0801B-3389-4C7C-9067-84BDE5505846

Եկե՛ք իմացումի հրճվանքի յուրաքանչյուր պահն ու ակնթարթը վայելենք միասին…

 
Միջավայր
  • Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
  • Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
  • Բացօթյա և փակ լողավազաններ
  • Հեծանիվ
  • Կրթական պարտեզ-պուրակ
  • Խոհանոց
  • Ագարակ
 
Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
  • Երկարացված օր
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
  • Լրացուցիչ կրթություն՝
  • Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
  • Կերպարվեստ (նկարչություն, քանդակ,  խեցեգործություն)
  • Շախմատ
  • Մարմնամարզություն
  • Լող
  • Պար
  • Կարատե
Ուսուցչի ուսումնական բլոգներ՝ 6 տարեկանների բլոգ,  Լիլիթ Սահակյանի բլոգ
Էլեկտրոնային հասցե՝ Lilit.Sahakyan@mskh.am, հեռ.՝ 098 73 66 26
Ծրագրի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան

 

էլեկտրոնային հասցե՝ nikonar@mskh.am

Արևելյան դպրոցի ենթակայք՝

newschool.mskh.am

Ք. Երևան, Բաբաջանյան 47/1

հեռ.՝ 010 74 43 80

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայք՝

mskh.am

Ֆեյսբուքյան էջ՝

https://www.facebook.com/?ref=tn_tnmn

Ինքնակենսագրություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով